Հյուսիսային Օսիայի Արտակարգի իրավիճակների նախարարության ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեսլանում և ավտովթարից տուժած 27 քաղաքացիներին կտեղափոխի Հայաստան: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:
Հիշեցնենք հոկտեմբերի 14-ի գիշերը վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան երթուղի իրականացնող ավտոբուսը, ինչի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 27 մարդ, այդ թվում 4 երեխա: Ճշտված տեղեկությունների համաձայն՝ այս պահին հիվանդանոցում գտնվում է 4 երեխա և 5 չափահաս:
«ԱԻՆ ինքնաթիռը Հայաստան կտեղափոխի 27 մարդ, թռիչքը սպասվում է մոտ ժամանակներում, Երևան կտեղափոխվի նաև զոհերից մեկի մարմինը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ