Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2016թ. ծրագրով մայրաքաղաքում ավարտին է մոտենում մինի ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման ծրագիրը: Բակային տարածքներում ֆուտբոլ մարզաձևով զբաղվելու հնարավորությունները մեծացնելու նկատառումով, ինչպես նաև բակային աշխույժ հանգիստն ապահովելու նպատակով այս տարի կառուցվել է մինի ֆուտբոլի ևս 9 խաղադաշտ:
Այդ խաղադաշտերի տեղանքն ընտրվում է վարչական շրջանների հետ համատեղ` հաշվի առնելով բնակչության խտությունն ու քաղաքաշինական տեսակետից նման կառույց տեղակայելու հնարավորությունը, իսկ շահագործման են հանձնվում ամբողջովին կահավորված, արտաքին լուսավորության համակարգերով և հարակից տարածքների բարեկարգմամբ, առանձին դեպքերում` նաև փոքր տրիբունաների առկայությամբ: Այսպիսով, 2010 թվականից մեկնարկած ծրագրի շնորհիվ, ներառյալ այս տարվա 9 խաղադաշտը, մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն կառուցվել է մինի ֆուտբոլի 126 մարզադաշտ:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Շատ գեղեցիկ ծրագիր է և դրականորեն է նպաստում մեր երեխաների դաստիարակման գործին: Բայց անհրաժեշտ է նաև հետևել այդ խաղադաշտերին, դրանք պետք է անտեր չլինեն: Դաշտերի շրջակայքն էլ պետք է մաքուր լինի: Մոտ մեկ տարի է ինչ գործում նման խաղադաշտ Նոր Nորքի 7-րդ զանգվածում: Երեխաները հիանալի միջոց են ստացել սպորտով զբաղվելու: Սակայն դաշտի շրջակայքը նույն կիսատ վիճակում է , իսկ շրջապատող այգում արդեն երկրորդ տարին է ինչ ծառերը չորանում են, քանի որ չեն ոռոգվում:: Մեր ահազանգին չեն պատասխանում ոչ քաղաքապետարանից և ոչ էլ թաղապետարանից: Իսկ ծառերը չորանում են և այգին շուտով կվերանա: Շրջապատում առկա միակ այգին է, որտեղ ամառվա տապ օրերին մի փոքր հանգստանում է տեղի բնակչությունը: Պատկան մարմիններին խնդրում եմ մտածել ու լուծել այս ոչ բարդ խնդիրը: Քաղաքապետարանի այս վարչությանը կխնդրեի, արդեն երրորդ անգամ, հարցը ներկայացնել ղեկավարությանը: