Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանրամասներ՝ Գյումրիում հնչած կրակոցներից (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 14,2016 16:40

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ Գյումրու  50-ամյակի կամուրջի վրա հնչել են կրակոցներ, կամուրջը երկու կողմից փակ է, այստեղ են ոստիկանության ներկայացուցիչներ, քննիչներ, քրեագետներ։ Դեպքի վայրում առկա են փամփուշտներ ու վթարի ենթարկված մեքենաներ։

Մեզ հասած տեղեկություններով, վիճաբանության պատճառ դարձել է ավտովթարը: Ալեք Մանուկյան փողոցում միմյանց են բախվել են BMW ու «Մերսեդես» մակնիշի երկու մեքենաներ, որին հաջորդել են վարորդների միմյանց քաշքշելը, վիճաբանությունն ու օդ հնչած կրակոցները։

Գյումրի բժշկական կենտրոնից մեզ տեղեկացրեցին, որ հիվանդանոց տեղափոխված անձ չկա։

Հիշեցնենք, որ ըստ նախնական տեղեկությունների, միմյանց վրա են կրակել այդ թաղում բնակվող Մխոյենց ազգի ներկայացուցիչները, ավելի կոնկրետ Մխոյի որդին ու կաթի արտադրությամբ զբաղվող Իգիթենց ազգից Անդիկի որդին։ «BMW»-ն պատկանել է Մխոյի որդուն։

Ատրճանակը, ըստ ոստիկանության տվյալների, գազային է։ Ի դեպ, վերոնշյալ երկու գերդաստանները, գյումրեցիների ասելով, բավական լավ հարաբերությունների մեջ են միմյանց հետ։

gyumri_krakocner-6 gyumri_krakocner-5 gyumri_krakocner-4

ՀՀ քննչական կոմիտեն այս կապակցությամբ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքում տեղի է ունեցել ավտովթար՝ «ԲՄՎ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ, որի պատճառով վիճաբանություն է առաջացել նշված երկու ավտոմեքենաների վարորդների միջեւ։ Նախնական տվյալներով՝ վիճաբանությունը վերածվել է խմբակային խուլիգանության, որի որոշ մասնակիցների մոտ եղել է նաեւ զենք։

gyumri_krakocner-3 gyumri_krakocner

Ահազանգի հիման վրա՝ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Շիրակի մարզային քննչական վարչության պետի պաշտոնակատար Սահակ Մկրտչյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակի 4 հատ չկրակված փամփուշտ։ Միջադեպի մասնակիցներից մեկը, դիմելով փախուստի, հարեւանությամբ գործող մանկապարտեզի բակ է նետել ՏՏ տեսակի ատրճանակ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները եւ մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31