Զանգվածային որոշ լրատվամիջոցներով, ինչպես նաև «facebook» սոցիալական ցանցով տեղեկատվություն է տարածվել Գլխավոր պողոտայի մի հատվածում ծառերի հատման վերաբերյալ:
Նշվածի առնչությամբ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը հարկ է համարում տեղեկացնել, որ Գլխավոր պողոտայի Սարյան–Մաշտոց փողոցներով սահմանազատված տարածքում իրականացվում են այգու բարեկարգման և հիմնանորոգման աշխատանքներ:
Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ դեռևս 2015 թվականին բնապահպանական և գիտակրթական ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագետներից կազմված աշխատանքային խումբը տեղում ուսումնասիրել է գոյություն ունեցող ծառերի վիճակը և տվել է իր մասնագիտական եզրակացությունը:
Ըստ այդմ, համաձայն առկա եզրակացության և կանաչապատման կազմված նախագծի, արձանագրված չոր, ծերացած և վթարային ծառերը ենթարկվում են հատման՝ փոխարենը նույնաքանակ տնկիներով վերափոխելու պայմանով։
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
բնապահպանության վարչություն