Թուրքիայի «Հայ փոքրամասնության միության» նախագահ Ազիզ Դաղջըն տեղեկացրել է, որ թուրք գանձախույզների նոր թիրախ է դարձել Բիթլիս նահանգի Մուտքի շրջանի Քովանլը գյուղում գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին և հարակից հայկական գերեզմանները:
Ինչպես հաղորդում է «Timeturk» լրատվամիջոցը, Դաղջըն ասել է, որ եկեղեցու մոտ և գերեզմաններում մինչև 3 մետր խորությամբ հորատումներ են արվել: Աղբյուրը հիշեցնում է, որ նախկինում նմանատիպ դեպք պատահել էր նաև Սասունի և Մուշի որոշ տարածքներում: Այդ ժամանակ «Հայ փոքրամասնության միություն»-ը դիմել էր դատախազություն:
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am–ի կայքում