Լրահոս
Օրվա լրահոսը

«Գառնիկ Իսագուլյանն այն անձը չէ, որին ես արժանի համարեմ պատասխանել». Ալեք Ենիգոմշյան

Հոկտեմբեր 14,2016 16:20

ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն արժանի չի համարում մեկնաբանել «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի կողմից՝ իր մասին բացահայտումները:

Հիշեցնենք, որ հուլիսին՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին, Գառնիկ Իսագուլյանը հանդես եկավ պարոն Ենիգոմշյանի հասցեին բացահայտումներով, ընդհուպ մինչև բարերարի և բարեգործի դեմ ահաբեկչական ակտ նախապատրաստելու մեջ մեղադրելը: Նա մասնավորապես հայտարարել էր. «Քանի որ պարոն Ենիգոմշյանը թույլ է տվել իմ ընկերոջը (Վիտալի Բալասանյանին) վարկաբեկել ու ստախոս անվանել, ներկայացնեմ պարոն Ենիգոմշյանի կյանքից մի երկու դրվագ: 1980 թվականին Ժնևում պարոն Ենիգոմշյանը Սյուզի Մահսերեջյանի հետ միասին նախապատրաստել են ահաբեկչական ակտ, ռումբը հյուրանոցի համարում պայթել է իր ձեռքերում, որովհետև սխալ է միացրել: Լավ է՝ Սյուզին մյուս համարում է գտնվել: Ենիգոմշյանն այդ ժամանակ կորցրել է ձեռքը և տեսողությունը, բայց Սյուզին, որը Մոնթե Մելքոնյանի եղբոր կինն է, հավասարապես կրել է պատիժը Ենիգոմշյանի հետ միասին: Նախ՝ թող ինքը պատասխանի, թե ո՞ւմ դեմ էր պատրաստված այդ ահաբեկչական գործողությունը: Շատերի մոտ այն թյուր կարծիքը կա, որ թուրքական դեսպանատան կամ որևէ բանի նկատմամբ: Ասեմ, որ դա չի համապատասխանում իրականությանը: Թող ինքը պատասխանի, բայց ես կտամ մի մարդու անուն՝ Վահե Գավրաշ՝ բարերար և բարեգործ, որը հիմա ՀՀ քաղաքացի է դարձել ու շատ է օգնում ԼՂՀ-ին բազմաթիվ գործողություններում: Ի՞նչ է հայտնաբերվել պարոն Ենիգոմշյանի գրպանում՝ արդյոք թուրքական դեսպանատան նախագի՞ծը, թե՞ ուրիշի տան նախագիծը, որից իրենք պահանջել են փող, նա հրաժարվել է տալ»:

Ամիսներ են անցել, սակայն Ալեք Ենիգոմշյանը հնչեցվածի մասին չի արտահայտել իր տեսակետը:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ենիգոմշյանն ասաց. «Այս փուլում արժանի չեմ գտնում մեկնաբանման: Գառնիկ Իսագուլյանն այն անձը չէ, որին ես պետք է պատասխանեմ»:

Մեր հարցին՝ նման հայտարարություն անելու դրդապատճառն իր համար հասկանալի՞ է, պարոն Ենիգոմշյանը պատասխանեց. «Համեստորեն ասած՝ պայքարին մասնակցությունը և իմ ձերբակալությունից հետո այն աղմուկը, որ բարձրացավ ՀՀ-ում և դրսում, այս ռեժիմին անհարմար վիճակում դրեց: Իրենց անհրաժեշտ էր ինձ մեկուսացնել այդ օրերին և գիտեին, որ ինձ մեկուսացնելու դեպքում մեծ աղմուկ է բարձրանալու և այդպես էլ եղավ: Ուզում էին իրավիճակը կառավարել»:

Պարոն Ենիգոմշյանը հիշեցրեց, որ Գառնիկ Իսագուլյանն այդ հայտարարություններն արել է այն ժամանակ, երբ ինքը կալանավորված է եղել, բայց ազատ արձակումից հետո անգամ մինչև վերջ չի ընթերցել, քանի որ կարևորություն չի տվել այդ հայտարարությանը:

Եզրափակելով թեման՝ պարոն Ենիգոմշյանն ասաց. «Արժանի չեմ համարում Գառնիկ Իսագուլյանի հերյուրանքներին պատասխանել այս փուլում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Համեստորեն ասած՝ պայքարին մասնակցությունը և իմ ձերբակալությունից հետո այն աղմուկը, որ բարձրացավ ՀՀ-ում և դրսում, այս ռեժիմին անհարմար վիճակում դրեց:
    ——————————————————————————————
    այո… մե՜ծ համեստութիւն…

    իսկ նոյնքան աղմուկ չբարձրացա՞ւ նաեւ ուրիշների պարագային,
    որոնք այնուհանդերձ մնացին ճաղերի ետին…

    Կարծում է թէ իր համահայկական հռչակին համար է որ ինք դրսումն է, մինչ ուրիշները՝ նստած:

    Տխուր իրականութիւնը այն է թէ ինք դրսումն է, որովհետեւ անվնաս է:

    Ափսոս Ալեքին, որ այս կերպով կ’եզրափակէ անցեալի իր ազգային վաստակը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31