Լրահոս
Օրվա լրահոսը

Տեխնոկրատ Արմեն Դարբինյանը չխոսեց տեխնոկրատ Կարեն Կարապետյանի մասին

Հոկտեմբեր 14,2016 15:55

«Հայաստանի համար առեւտրատնտեսական ոլորտում խոշոր գործընկերը Ռուսաստանն է, ու մենք մտադիր ենք առաջիկայում էլ ավելի մեծ տեղ տալ հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը: ՌԴ-ն հիմնական ներդրողն է Հայաստանի տնտեսության մեջ: Ռուսական ներդրումներն արդեն կազմում են չորս միլիարդ ԱՄՆ դոլար»,- Երեւանում ընթացող Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

ՌԴ պաշտոնյայի խոսքով, իրենք մեծ ուշադրություն են դարձնում հատկապես միջպետական հարաբերությունների զարգացմանը, ուստի ակնկալում են, որ եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև համագործակցությունը կմեծանա, կապերն էլ`կխորանան:

Հայ-ռուսական հարաբերությունների խորացման համատեքստում, ռուսաստանցի պաշտոնյան ասաց`աշխատանքներ են տարվում Ռուսաստանը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհով՝ Վերին Լարսով, բեռնափոխադրումները հեշտացված կարգով իրականացնելու ուղղությամբ:

karapetyan_sargsyan

Նա հավելեց նաեւ, որ երկու երկրներն ակտիվ համագործակցում են միասնական տրանսպորտային քաղաքականություն վարելու, բաց երկնքի հաստատման ուղղությամբ:

Համաժողովին ներկա էին եւ բացման խոսքով հանդես եկան Հայաստանի գործող վարչապետ Կարեն Կարապետյանը եւ նախկին վարչապետ`Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նրանք ողջունեցին համաժողովի աշխատանքները`արդյունավետ աշխատանք եւ իբրեւ լավագույն արդյունք`ձեռք բերված պայմանավորվածություններ: Եվ Կարեն Կարապետյանը, եւ Տիգրան Սարգսյանը հրաժարվեցին լրագրողների հարցերին պատասխանել:

Համաժողովին ներկա էր նաեւ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը: Նկատենք, որ նրա ղեկավարած կառավարությունը եւս արհեստավարժների կառավարություն էր, ինչպես Կարեն Կարապետյանի ձեւավորած կառավարությունը: Այս առիթով Aravot.am-ը Արմեն Դարբինյանին խնդրեց որոշ հարցերի պատասխանել: Պարոն Դարբինյանը եւս հրաժարվեց`ասելով, որ չի խախտելու իր «լռության ուխտը»:

Նա հրաժարվեց պատասխանել նաեւ երեկ`ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի`տնտեսական դեֆոլտի կանխատեսմանը վերաբերվող հարցին: «Ես բոլոր կարծիքների հետ համամիտ եմ, բոլոր կարծիքներն էլ գոյության իրավունք ունեն, հարցազրույց էլ չեմ տալիս»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31