Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալ` ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների, հայերի և Ագրամունտի մասնակցությամբ. «Սերժ Սարգսյանի ձեռքերն արյունոտ են» (տեսանյութ)

Հոկտեմբեր 14,2016 15:51

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին միջադեպ տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովի և հայկական պատվիրակության անդամների միջև:

Ռաֆայել Հուսեյնովը ազատ դեբատների ընթացքում ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց, թե իբր Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախկին նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը սպանվել է ՀՀ իշխանությունների ձեռքով` ազատության համար: Ադրբեջանցի պատվիրակը հայտարարեց, թե «Սերժ Սարգսյանի ձեռքերն արյունոտ են, և այն մի քանի լրագրողները, որոնք ազատ են խոսում, ոչնչացվում են»:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանն իր ելույթում կարճ հակադարձեց Հուսեյնովին, այնուհետև խոսեց ԵԽԽՎ-ի` կոռումպացված լինելու մասին` վկայակոչելով ԵԺԿ խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հարցը, որը Միլանի դատախազության կողմից 2012-2014 թթ. Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալելու համար է մեղադրվում:

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն ընդհատեց հայ պատվիրակին` պատճառաբանելով, թե դատական գործընթացի տակ գտնվող գործի մասին իրավունք չունի խոսել:

Այս միջադեպին հաջորդեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը, որի ընթացքում տիկին Զոհրաբյանը հայտարարեց, թե Ռաֆայել Հուսեյնովին առաջարկում է դիմել հոգեբույժի: Դրանք արձագանքեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը` «Կարգի եմ հրավիրում ձեզ, վիրավորանքներ մի հասցրեք Վեհաժողովում»:

Տիկին Զոհրաբյանը շարունակեց ելույթը: Ագրամունտն ասել էր. «Կարող եք շարունակել, սակայն խնդրեմ՝ վիրավորանքներ մի հասցրեք»: Եվ հետո անջատեց նրա բարձրախոսը` հայտարարելով, թե իրավունք չունեք նման բաներ ասելու, զրկվում եք ձայնից: Տիկին Զոհրաբյանն էլ, թե Դուք էլ իրավունք չունեք ինձ ընդհատելու, քանի որ Դուք ևս Ադրբեջանի կողմից կաշառված լոբբիստ եք և դրա համար ձեզ ձեռք չի տալիս, որ այս ամբիոնից հնչի մեկ այլ կաշառված գործչի մասին:

Այս վիճաբանությանը միջամտեց նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը` հայտարարելով, որ Ագրամունտն իրավունք չունի լռեցնելու անկախ պատգամավորի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31