Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը Ռուսաստանի տրանսպորտի նախարարին թարգմանեց Արա Աբրահամյանի կատակը

Հոկտեմբեր 14,2016 15:38

Այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կազմակերպված Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին, ի տարբերություն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ նախկին վարչապետ եւ ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի, Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը ելույթ ունեցավ հայերեն:

Եվ քանի որ համաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն էր, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, չկանխատեսելով, որ հայերեն ելույթներ էլ կլինեն, Արա Աբրահամյանի երկարաշունչ ելույթին հետեւեց առանց թարգմանչական սարքի:

Երբ պարոն Աբրահամյանը վերջացրեց ելույթը, կրկին հայերենով դիմեց Մաքսիմ Սոկոլովին` կատակելով. «Ոչինչ չհասկացաք չէ՞»,-պարոն Սոկոլովը կրկին չհասկացավ եւ քաղաքավարությունից ելնելով` ժպտաց:

Ապա Արա Աբրահամյանը կրկին հայերենով ասաց` «Այ, ես էլ, երբ ինչ- որ տեղ եմ գնում եւ խոսում են այնպիսի լեզուներով, որ չեմ հասկանում, ձեր պես դեմքիս այնպիսի լուրջ արտահայտություն եմ տալիս, թե իբր հասկանում եմ»:
Արա Աբրահամյանի այս կատակը ծիծաղ առաջացրեց ներկաների մոտ:

Կարեն Կարապետյանը, որը նույնպես լիաթոք ծիծաղեց, ստիպված եղավ մի երկու բառով Մաքսիմ Սոկոլովին թարգմանել` ինչն ինչոց է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31