Քիչ առաջ Գյումրու 50-ամյակի կամրջի վրա հնչել են կրակոցներ, ոստիկանությունից պաշտոնապես դեռ ոչինչ հնարավոր չէ ճշտել, սակայն մեզ տեղեկություններ հասան, որ միմյանց վրա են կրակել այդ թաղում բնակվող Մխոյենց ազգի ներկայացուցիչները, որոնք փայտի գործ են անում, ու կաթի արտադրությամբ զբաղվող Իգիթենք։
Դեպքի վայր շտապեցին մի քանի շտապօգնության մեքենաներ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ