ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում անցկացված WKU քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունում նյույորքաբնակ հայ մարզիկ Ստյոպա Խաչատրյանը, հանդես գալով 90 կգ քաշային կարգում, նախնական մենամարտերը հաղթահարելուց հետո մտել է եզրափակիչ, որտեղ առաջին իսկ ռաունդում նոկաուտի է ենթարկել Քուվեյթը ներկայացնող Աբու Զեյնա Վալիդին եւ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը:
Ստյոպա Խաչատրյանը մարզվում է Նյու-Յորքի «Լիոնս» մարտական ակումբում եւ այժմ նախապատրաստվում է եկող տարվա սկզբին կայանալիք ԱՄՆ-ի առաջնությանը: 20-ամյա մարզիկը, ինչպես ինքն է հայտարարել, ցանկանում է Հայոց Եռագույնը ծածանել աշխարհի տարբեր երկրներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը տրամադրել է Ստյոպա Խաչատրյանը