Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկայինը պետք է Վիկտոր Դալլաքյանից փողերը հետ ուզի». քաղաքագետ

Հոկտեմբեր 14,2016 15:08

«Եթե դու ընդդիմադիր ուժ չես ստեղծում օբյեկտիվորեն, իշխանությունն է ստեղծում: Ես կուզենայի, որ իրենց կիրքը մի քիչ չափավոր լիներ: Եղածը հերիք է»,- այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ-ին առաջարկեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

Խոսելով Վիկտոր Դալլաքյանի հայտարարության մասին, որ եկել է իմ՝ քարեր նետելու ժամանակը՝ քաղաքագետն ասաց. «Թող նետի, էլի: Բոլորն ասում են՝ բա 4 տարի որտե՞ղ էիր թաքնվել, որ քար էիր հավաքում: Ընդհանրապես նախագահի աշխատակազմում քար չեն հավաքում, ես Քոչարյանի ժամանակ աշխատել եմ նախագահականում: Այնտեղ կամ 4 տարի աշխատում են կամ չեն լինում: Հիմա եկել ի՞նչ է ասում: Եթե 4 տարի չես դիմել, թե ընկեր ջան, ինձ ինչի՞ ես պահում այստեղ, աշխատավարձից էլ չի հրաժարվել, ուրեմն Հարկային տեսչությունը պետք է այդ փողերը հետ ուզի: Բա ի՞նչ ես արել, հնարավո՞ր է դասախոս պահեմ, որը լսարան չմտնի: Հաջորդ օրը կասեմ՝ գնա, աշխատավարձ չեմ տա»:

Հարցին՝ Բաղրամյան 26-ի՞ց են նրան գործուղել՝ Շիրինյանը պատասխանեց. «Կարող է գործուղել են, դա լավ բանի մասին չի խոսում: Իսկ եթե չեն գործուղել, դուք դրսեւորել եք պատեհապաշտ քաղաքական վարքագիծ: Հիմա կտեսնենք, դուք պատրա՞ստ եք Դալլաքյանի կուսակցության անդամ դառնալ: Եթե միտինգները թողեցին՝ ՀՀԿ-ից գործուղել են, եթե չթողեցին, պլակատները պոկեցին, գողացան, ուրեմն՝ չէ»:

Քաղաքագետը նաեւ մի առաջարկ ներկայացրեց վարչապետ Կարեն Կարապետյանին՝ տնտեսական համաներում՝ օլիգարխիայի համար՝ պայմանով, որ գումարները ներդնեն արդյունաբերության մեջ. «Եթե ոչ՝ քրեական հետապնդում թող սկսեն բոլորի հանդեպ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջանից սկսած: Սա պետք է անի անպայման, որ Հայաստանը շարժվի: ԱԱԾ-ն տեղը գիտի, թե ովքեր են հարուստները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31