Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վարչական դատարանը քննում է Գյումրիի ՏԻՄ ընտրությունների արդյունքների բողոքարկումը, քանի որ «ԳԱԼԱ» կուսակցությունը համապատասխան հայցով դիմել էր դատարան: Փաստաբան Հարություն Բաղդասարյանն Aravot.am-ի հետ զրույցում վերլուծել էր, որ Բալասանյան դաշինքն իրականում ձեռք է բերել ոչ թե 17, այլ 15 մանդատ:
Այս հարցի առնչությամբ այսօր «Մեդիա Կենտրոնում» «ԳԱԼԱ» կուսակցության վարչության անդամ, Գյումրու ավագանու թեկնածու Արմենուհի Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ օրենքը թերի է, այդ պատճառով էլ իշխանությունները կատարվածը կամայականորեն են մեկնաբանում:
«Որոշեցին կուսակցություններից խլել, գողություն անել եւ այդ երկու մանդատը հենց այնպես նվիրել Բալասանյան դաշինքին այն դեպքում, երբ այդ մարդը պարզապես չի վաստակել այդ մանդատները»,-հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ