Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյան Ռոբերտի կողմից կլինի հայրենասիրական պարտականություն վերադառնալ քաղաքականություն». Շիրինյան

Հոկտեմբեր 14,2016 14:48

«Խնդիրը ՌԴ-ՀՀ հարաբերությունը առավելագույնս վատացնելն է»,- այսօր «Հայելի» ակումբում քաղաքագետ Լեւոն Շիրինյանն այսպես մեկնաբանեց ԵԽԽՎ-ում Չավուշօղլուի հայտարարությունը:

Նա խոսեց ՌԴ-ի քաղաքականության մասին՝ ասելով, որ ռուսների համար շատ սարսափելի է եղել «Էլեկտրիկ Երեւանի» եւ Սարի թաղի ընդվզումը: Կիտրոնի նման քամվող, կաշառքի մեջ խճճված ՌԴ-ին, որն իր լեգիտիմությունը պահում է նախագահի հեղինակությամբ, իսկ դա շատ խախուտ լեգիտիմություն է, սարսափեցրեց, որ այդ բոցը ՀՀ-ի կարող է քաշվել մինչեւ ՌԴ. «Ես հակված չեմ այն մտքին, որ իրենք այստեղ վարչապետ նշանակեցին: Ստրկամիտ վերաբերմունք է դա: Նրանք շտապ ՀՀ իշխանությունների հետ խորհրդակցեցին, հասկացրեցին, որ չափավորվեք, եթե ՌԴ-ն վարի գնա, դուք էլ հետը միանշանակ վարի կգնաք: Դրանից հետո երեւաց արդեն իսկանդերը»:

Մեր հարցին՝ Կարեն Կարապետյանին Պուտինը չի՞ ուղարկել՝ նա պատասխանեց՝ դա չի կարեւորը, կարեւորն այն է, որ փոփոխություններ են լինելու երկրում:

Մեր հարցին՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրում քաղաքական գործընթացներ են լինում՝ Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը, Սեյրան Օհանյանի հետ կուսակցություն կազմելու լուրերը, մինչ այդ էլ Արա Աբրահամյանի հայտարարությունը, որ կուսակցություն է ստեղծելու, այս ամենը ուղղորդվում է Բաղրամյան 26-ի՞ց, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Լեւոն Շիրինյանը պատասխանեց. «Պարզ է, որ պատրաստվում են ընտրությունների: Բայց պետք է զգուշացնենք, որ վտանգավոր կլինի, կոլապսի կենթարկվի պետությունը, եթե նորից գործակալական ցանցով կուսակցություններ էլի շողշող անուններով շրջանառության մեջ դրվեն: Գոնե ՀՀԿ-ին պետք է առաջարկել թույլ տալ կողքին լինի անկախ երկու կուսակցություն խորհրդարանում, այլապես ոչ միայն տնտեսությունը, այլեւ պետությունը կոլապսի կենթարկվի: Դա խորհրդարանական հանրապետություն է»:

Քաղաքագետը նոր վարչապետին առաջարկեց, որ չմտնի ՀՀԿ, այլ ինքը իր կուսակցությունը ստեղծի եւ մրցակցություն առաջացնի. «ՀՀԿ-ն մնում է որպես շահերի խումբ, ԲՀԿ-ն կարելի է թույլ տալ, որ վերադառնա, իսկ եթե Սերժ Սարգսյանը պիտի մնա հիմնական դերակատար, Քոչարյան Ռոբերտի կողմից կլինի հայրենասիրական պարտականության կատարում վերադառնալ քաղաքականություն: Խորհրդարանական հանրապետությունը պահանջում է հավասարակշռություն, եթե չեղավ՝ կփլուզվի»:

Մեր հարցին՝ առանց Քոչարյանի չի՞ լինի՝ նա պատասխանեց. «Անձը, եթե փող ունի, հարստություն ունի, նրան հավասարը պիտի լինի, որ իր հետ կոնսենսուսի գան»:

Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանի կշռի համար Լեւոն Տեր-Պետրոսյանը հարմար չէ. «Ինձ համար նա պարտության մարմնացումն է»:

Մեր զարմանքին՝ Քոչարյանը գա ի՞նչ անի, Մարտի 1 անի՞՝ նա պատասխանեց. «Ուզում եք գա, ուզում եք՝ չէ, ես իմ տեսակետը ասացի»:

Լեւոն Շիրինյանն ասաց, որ իրական ընդդիմությունը բանտում է եւ «Ժառանգությունն» է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31