Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակեղծարարները փոխել են տեխնոլոգիան՝ սեփական տներում են փող բաժանում. «ԳԱԼԱ» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 14,2016 14:41

Հոկտեմբերի 2-ին Գյումրու ՏԻՄ ընտրություններում գրանցվեցին ընտրակեղծիքներ. «ԳԱԼԱ» կուսակցության ներկայացուցիչները բազմաթիվ խախտումների են բախվել: Այս մասին այսօր «Մեդիա Կենտրոնում» լրագրողներին հայտնեց «ԳԱԼԱ» կուսակցության վարչության անդամ, Գյումրու ավագանու թեկնածու Արմենուհի Վարդանյանը:

«Ընտրակեղծիքներն ընտրությունների արդյունքների վրա զգալի ազդեցություն ունեցան՝ անգամ մեկ քվեի գողությունը: Եղան կուսակցություններ, որոնց 6 տոկոսի շեմը հաղթահարելու համար մի քանի ձայն էր պակասում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ կուսակցությունը դիմել է դատարան՝ վիճարկելով ընտրատեղամասի որոշումը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ, Գյումրու ավագանու անդամ Քրիստինա Մկրտչյանն իր հերթին տեղեկացրեց, որ 82 տեղամասերի մեծ մասի դեպքում եղել են խախտումներ. «Հիմնականում քվեաթերթիկների եւ ծրարների թիվը չի համընկել, գունավոր գրիչներով են քվեարկել, փորձել են ծրար դուրս բերել տեղամասից, բայց աղմուկ են բարձրացրել՝ հետ են բերել: Ընտրակեղծարարները փոխել են տեխնոլոգիան: Եթե նախկինում ավտոբուսների մեջ էին գումար բաժանում, ապա այս անգամ սեփական տներում են ընտրակաշառք բաժանել: Հատկապես «Գծի հետեւ» թաղամասում են ընտրախախտումներն ակտիվ եղել»:

Քրիստինա Մկրտչյանն ընտրակաշառք բաժանելու առնչությամբ զանգահարել է ոստիկանություն եւ ասել՝ «կասկածներ ունեմ, որ տեղամասի դիմացի սեփական տանը փող են բաժանում…Գալիս մտնում էին այդ տուն, ապա՝ ընտրատեղամաս»: Իսկ ոստիկանությունից պատասխանել են. «Իրավունք չունենք մտնելու-ստուգելու, քանի որ կոնկրետ ահազանգ չկա»:

ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ, Գյումրու ավագանու թեկնածու Էդուարդ Մխիթարյանի դիտարկմամբ՝ գումար բաժանելը դժվար է եղել տեսախցիկներով արձանագրել, քանի որ այն արվել է բակային հատվածներում եւ տեղամասի մոտակա տարածքներում. «Եթե նախորդ ընտրությունների ժամանակ զանգվածային էին հավաքվում, ապա այս անգամ մեքենաներով էին շրջում՝ ընտրակաշառք բաժանում»:

Կուսակցության ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ «ԳԱԼԱ»-ն բոյկոտելու է ավագանու նիստերը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31