Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վթարված ավտոբուսը ուղևորափոխադրման թույլտվություն չի ունեցել. ՏԱՍՍ

Հոկտեմբեր 14,2016 15:26

Հյուսիսային Օսիայում՝ Բեսլանի մոտ վթարի ենթարկված ավտոբուսը երթևեկի թույլտվություն չի ունեցել Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Փոխադրումների կազմակերպիչ» վարչության մամուլի ծառայությունը:

«ՌԴ տրանսպորտի նախարարության միջազգային ավտոբուսային մշտական երթևեկությունների ռեեստրում տեղեկություններ չկան երեկ Բեսլանի մոտ վթարի ենթարկված փոխադրողի մասին: Ավտոբուսը Մոսկվայից դուրս է եկել հոկտեմբերի 13-ին: Այդ երթևեկի մասին քաղաքային ավտոկայաններում տեղեկատվություն չկա»,- ասել են մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ միջազգային երթևեկում պաշտոնապես աշխատելու համար անհրաժեշտ է, որպեսզի փոխադրողը պայմանագիր կնքի ավտոկայանի հետ և ստանա ՌԴ տրանսպորտի նախարարության համաձայնությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավտոբուսի սեփականատերը Յուրա Պողոսյանն էր, որը վթարի հետևանքով զոհվել է:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31