Պիլոնային սպորտի (պարեր՝ ձողի վրա) միջազգային ֆեդերացիան Միջազգային օլիմպիական կոմիտեին անդամագրվելու հայտ է ներկայացրել: Ֆեդերացիայի նախագահ, բրիտանուհի Քեյթ Քոութսը լրատվամիջոցներին հայտարարել է, թե սա երկար ճանապարհի սկիզբն է միայն: IPSF-ն միավորում է 22 ազգային ֆեդերացիա, սակայն միջազգային ֆեդերացիան մտադիր է դրանց թիվը հասցնել 40-ի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Pole Arena-ի