«Հայաստանում պետք է լինի մեկ ուժեղ ընդդիմություն»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանի միտքը սկսում է տարածվել իշխանության մեջ:
Լեւոն Մարտիրոսյանը չհամաձայնեց՝ ճանապարհը միավորվելն է, այլ տեսակետ չկա. «Եթե չմիավորվեն, ոչ միայն ձեռնոց չեն կարող նետել իշխող ուժին, այլ որեւէ բանի չեն հասնելու»:
Հարցին՝ նոր ուժերի կարիք չկա՞՝ Լեւոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Միգուցե հայտնվեն ինչ-որ ուժեր: Կա 1 ժողովրդավարական այլընտրանքային ընդդիմադիր ուժի պահանջ հասարակության մեջ: Դա ակնհայտ է»:
Կարդացեք նաև
Թեւան Պողոսյանն էլ արձագանքեց. «Դուք ինչի եք խառնվում, թե ինչ է պետք ձեզ, երբ խառնվում եք, պարզ է, որ ձեր մոտ կան վախեր»:
Խոսելով Վանաձորի ընտրությունների մասին, երբ հուշագիր ստորագրելուց հետո նորից անցավ ՀՀԿ-ի թեկնածուն՝ Լեւոն Մարտիրոսյանն ասաց. «ԵԱՏՄ քվեարկությունը հիշեք, ԿԸՀ նախագահի ընտրությունները, երբ ջախջախիչ մեծամասնությունը կողմ քվեարկեց: Բյուջե, կառավարության ծրագիր՝ ցանկացած առանցքային հարցի կողմ են քվեարկում, եւ բաց քվեարկության ժամանակ, եւ փակ, գաղտնի: Փաստը դա է: Թե ով ինչ է խոսում, ում հետ հուշագիր է ստորագրում, ինչ հեքիաթ է ստորագրում, փաստը քվեարկությունն է: Եթե իսկապես դեմ եք մի բանի, գնացեք դեմ քվեարկեք, կողմ եք՝ կողմ քվեարկեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ