Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյան. Իմ քաղաքական ծրագրերը շարունակվում են (Տեսանյութ)

Հոկտեմբեր 14,2016 14:16

«Իմ ծնողները բժիշկներ են եղել, ես գործարար եմ, բայց որպես բժիշկների ընտանիքում մեծացած մարդ, իմ պատկերացմամբ, տնտեսությունը արյուն է, որը պետք է ազատ շրջանառվի ու սնուցի օրգանները: Հենց սրանով է պայմանավորված ԵՏՄ կարևորությունը, դա ամբողջ մայրցամաքի ամբողջության գրավականն է: ԵՏՄ-ից կշահեն բոլոր գործարարները, ներդրողները, նրանք, ովքեր կմիանան մեզ ապագայում»,- այս պատկերավոր համեմատությունն արեց այսօր Երեւանում ընթացող Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի ժամանակ Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Այսպիսով, ըստ նրա, Եվրասիան սկսում է գիտակցել, որ ինքը ոչ միայն աշխարհագրական, այլեւ՝ միասնական տնտեսական տարածաշրջան է, կենդանի օրգանիզմ:

Արա Աբրահամյանը վստահ է` եթե ԵԱՏՄ անդամ պետությունները միավորվեն, կունենանք բարգավաճող տարածաշրջան. «Հայաստանը ձգտում է դառնալ ԵԱՏՄ, ապագայում նաեւ Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական կենտրոնը, դառնալով Մետաքսի ճանապարհի դարպասը: ՀՀ-ն կդառնա աշխույժ խաչմերուկ: Ես լավատեսորեն եմ նայում ԵԱՏՄ ապագային եւ դա անում եմ սթափ, առանց վարդագույն ակնոցի»: Նա կարծում է, որ տնտեսություններն են միավորում պետություններին, ոչ թե քաղաքականությունը:

ara_abrahamyan_5
Հայաստանի սահմանները հարեւան երկու պետությունների հետ փակ են, ինչը դժվարացնում է տնտեսության զարգացումը: Արա Աբրահամյանը դա լավ է հասկանում: Բայց`լավատես է:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում, նա խոսեց Հայաստանի տնտեսության մասին: Ասաց, որ դժվար է, բայց լավ կլինի, եթե միավորվենք: Նախկին վարչապետի պաշտոնանկությանը վերաբերվող հարցին ասաց, որ Հովիկ Աբրահամյանն արել է այն, ինչ կարողացել է:

Կարեն Կարապետյանի հետ հույսեր կապելու մասով էլ ասաց` պետք է միանանք եւ միասնական խնդիրները լուծենք: Նա կարծում է, որ սփյուռքի ներուժը ամբողջությամբ չի օգտագործվում: Երեկ առաջին նախագահը խոսել էր Հայաստանին սպառնացող տնտեսական աղետից: Արա Աբրահամյանն ասում է`ամեն ինչ էլ կլինի, եթե չմիավորվենք:

Իր քաղաքական ծրագրերին վերաբերող հարցերից Արա Աբրահամյանը խուսափեց, հեռացավ: Միայն ասաց, որ դրանք շարունակվում են:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31