Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, առաջացրել է ադրբեջանական կողմի «զարմանքը և ափսոսանքը»: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ հայտարարել էր, որ Մոսկվան առանձնակի լավատեսություն չի ցուցաբերում մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, բայց շարունակում է աշխատանքները և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ:
«Հայտարարությունը մեզ մոտ զարմանք և ափսոսանք է առաջացնում: Պարոն Ուշակովի հայտարարությունը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ նախագահների մակարդակով արված հայտարարություններին: Այն նաև չի համապատասխանում այն մանրակրկիտ բանակցություններին, որոնք վարում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը տարածաշրջան կատարած իր այցերի ընթացքում»,- ասել է Հաջիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ