Լրահոս
Օրվա լրահոսը

«Նազարբաեւը թուրքաբորբ է եղել». Արման Նավասարդյան

Հոկտեմբեր 14,2016 13:57

«Պուտինի այցը Հայաստան ՀԱՊԿ ընտրությունների շրջանակում է: Թե ով կլինի ՀԱՊԿ նոր ղեկավարը, թեկնածուներից ով էլ լինի, արժանի է: Թե՛ Վաղարշակ Հարությունյանը, թե՛ Սեյրան Օհանյանը բարձր պրոֆեսիոնալ զինվորականներ են»,- նման կարծիք այսօր «Նոյյան տապան» ակումբում հայտնեց Սլավոնական համալսարանի քաղաքական և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը:

Ինչ կփոխվի, եթե ՀԱՊԿ ղեկավարը ազգությամբ հայ լինի, ըստ պարոն Նավասարդյանի. «Եթե հայ եղավ ղեկավարը, կարծում եմ՝ ռազմավարական առումով ոչինչ չի փոխվի, որովհետեւ ազգությունը այստեղ դեր չի խաղում, այդ կազմակերպության ղեկավարի հայ լինելը կարող է նպաստել հայանպաստ օրակարգային խնդիրներ բերելուն, կովկասյան խնդիրներ, ղարաբաղյան հարց… հարցեր, որոնք շփվում են մեր խնդիրների հետ: Բոլոր դեպքերում, ավելի վատ չի լինի»:

Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նազարբաեւի՝ Հայաստան չգալուն, պատճառաբանությանը, թե հիվանդ է, պարոն Նավասարդյանը շարունակեց. «Ես կասեի՝ Նազարբաեւը թուրքաբորբ է եղել: Հիվանդությունը, իհարկե, պատրվակ է: Այնպես չէ, որ Հայաստան չի գալիս հանուն Ադրբեջանի, այլ Թուրքիայի հետ հեռուն գնալու ծրագրեր ունի:

Եթե վերլուծենք միջին ասիական պետությունների քաղաքականությունը՝ հանձին Նազարբաեւի, դիվանագիտական առումով հետաքրքիր պատկեր է ներկայացնում: Նազարբաեւը բազմապլանային խաղի է գնում: Առաջինը՝ փորձում է եւ, ի դեպ, ՌԴ-ն օգնում է այդ հարցում, որ հանդես գա մուսուլմանների կնքահայր, ՌԴ-ի համար ավելի լավ է նա լինի, քան՝ Էրդողանը:

Նազարբաեւը խաղում է ռուս-թուրքական հարաբերությունների ճակատում, ինքնաթիռի խոցելուց հետո ակտիվ էր ՌԴ-Թուրքիա հաշտեցնելու գործում: Դա չի նշանակում, որ նա խաղում է ՌԴ խաղը, ոչ, Նազարբաեւը դա ամենեւին չի ուզում: Թուրքիայի հետ ունենալով լավ հարաբերություններ՝ բացարձակապես չի ուզենա, որ Թուրքիան կտրվի Արեւմուտքից կամ ՆԱՏՕ-ից, որովհետեւ Նազարբաեւը հենց Թուրքիայի միջոցով է իր կապերն ամրապնդում Արեւմուտքի հետ:

Թուրքիա -ՌԴ հարաբերությունները որքան էլ վերելք են ապրում, ունեն փուխր հենք պատմական առումով, այն միշտ կարող է խանգարել հեռուն գնալուն: Նազարբաեւը օգնում է այդ հարցերը շտկելու համար»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ այցին, բանախոսը նկատեց, որ յուրաքանչյուր այցելություն ուղեկցվում է քաղաքական շահարկումներով, մասնավորապես Ադրբեջանի կողմից. «Շրջանառում են՝ ռազմաքաղաքական վեկտորի փոփոխություն է, որ Սերժը գնում է ամերիկացիների հետ մտերմանալու, ես համոզված եմ, որ վեկտորի փոփոխություն չկա, Հայաստանը փորձում է ե՛ւ Արեւելքի, ե՛ւ Արեւմուտքի բլոկների միջեւ խաղալ, այսօր, կարծես թե, վատ չի ստացվում: Այն, որ ՌԴ-ից հեռանում է, դա պարզապես քաղաքագիտության առումով անգրագետ հայտարարություն եմ համարում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    շատ տգեղ է խաղալ բառը,լինի դա քաղաքականության մեջ,թէ ցանկացած հարաբերություններում:խաղալու մեջ կա խաբելու տար,իսկ դա շատ վատ է,խաբելով հեռու չես գնա,պետք է ազնիվ լինել ու խելացի

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31