Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերգեյ Գլազեւ. Հայաստանը եվրասիական ինտեգրացիոն կենտրոն է

Հոկտեմբեր 14,2016 13:45

«Իր աճի տեմպերով Հայաստանն արդեն իսկ եվրասիական ինտեգրացիայի կենտրոն է եւ արդարացնում է համարձակ ակնկալիքները»,- այս կարծիքին է ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազեւը: Իր կարծիքը նա բարձրաձայնեց այսօր Երեւանում ընթացող Եվրասիական տնտեսական միջտարածաշրջանային առաջին ֆորումի ժամանակ:

Նա նկատեց, որ Հայաստանում շատ էին թերահավատները, որ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանը չի զարգացնի իր տնտեսությունը: «ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին, սակայն, հակառակն է ապացուցում, որովհետեւ Հայաստանից ապրանքների արտահանումը 70 տոկոսով մեծացել է: Սա հիանալի արդյունք է: Ռեկորդային: Ուստի, ես կարծում եմ, որ Հայաստանը կարող է դառնալ եվրասիական ինտեգրացիայի կենտրոնը»:

ara_abrahamyan_3

ՌԴ նախագահի խորհրդականը նշեց, Հայաստանը լավ օրինակ է ԵՏՄ անդամ-պետությունների համար` ազգային արտադրության արտահանմամբ` գյուղատնտեսական մթերքներից մինչև տեխնոլոգիական ապրանքատեսակներ:

Ավելի ուշ, համաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում լրագրողները պարոն Գլազեւից հետաքրքրվեցին`ռուս-թուրքական տնտեսական վերջին մերձեցումներն արդյոք չե՞ն վնասի Հայաստանին`նկատի ունենալով հայ-թուրքական չկարգավորված, կնճիռներով եւ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները: Սերգեյ Գլազեւը նկատեց, որ ռուս-թուրքական տնտեսական ծրագրերը «վերակենդանացվող» ծրագրեր են, որոնք սառեցվեցին ռազմավարական մոտիվներով: Նա վստահ է, որեւէ կերպ դա չի կարող շոշափել, առավել եւս վնասել Հայաստանի շահերին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31