Լրահոս
Օրվա լրահոսը

Բեսլանի մոտ վթարված ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը. ՏԱՍՍ

Հոկտեմբեր 14,2016 13:42

Բեսլանի մոտ Մոսկվայից Երևան երթուղի իրականացնող վթարված ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և բախվել բեռնատարին: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Հյուսիսային Օսիայի ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը:

«Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը և հարվածել կայանած ավտոգնացքին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրն էլ հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, վարորդը քնել է ղեկին:

Հիշեցնենք, այս գիշեր Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի մոտակայքում վրաերթի է ենթարկվել Մոսկվա-Երևան երթուղի իրականացնող ավտոբուսը: Վթարի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 27 մարդ, այդ թվում երեխաներ: Վիրավորներից 3-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31