Լրահոս
Օրվա լրահոսը

«Հալեպում վճռվում է Սիրիայի հետագա ճակատագիրը». Արման Նավասարդյան

Հոկտեմբեր 14,2016 13:39

«Սիրիայում բախում չի լինի»,- այս կարծիքին է Սլավոնական համալսարանի քաղաքական և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը:

Ինչու, որովհետեւ ըստ պարոն Նավասարդյանի. «Նախ Օբաման ցանկանում է հեռանալ որպես Նոբելյան մրցանակի դափնեկիր: Այսօր դրությունն այնքան է լարված Քերրի- Լավրով բանակցություններից հետո, որտեղ մեծ հույսեր էին ծագում, որ այսօր կդադարի Մերձավոր Արեւելքում ու Սիրիայում ռազմական գործողությունները, բայց հակառակը տեղի ունեցավ: Սիրիայում հումանիտար շարասյունը ռմբակոծվեց, սիրիական բանակի շարքերը հարձակման ենթարկվեցին… այսօր Հալեպում վճռվում է Սիրիայի հետագա ճակատագիրը: Հալեպահայերի ճակատագիրը օրհասական է, բարդություններ կան նրանց դուրս գալու հետ կապված, յուրաքանչյուր դուրս եկող հայ վտանգի տակ է դնում իր կյանքը, որովհետեւ այդ ճանապարհը մահվան ճանապարհ է»:

«Նոյյան տապան» ակումբում պարոն Նավասարդյանը նաեւ կարծիք հայտնեց, որ կորցնել սիրիահայությունը, այդ համայնքի կորուստը, շատ թանկ կնստի մեր սփյուռքի վրա:

Անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերությունների սրմանը՝ պարոն Նավասարդյանն ասաց, որ սրման պատճառներից մեկը աշխարհաքաղաքական պայքարն է. «ԱՄՆ-ն փորձում է պահել միաբեւեռ աշխարհակարգը, ՌԴ-ն փորձում է փոխել բազմաբեւեռի ու, կարծես թե, հաջողություններ է ունենում: Այս իրավիճակում այն, ինչ կատարվում է Մերձավոր Արեւելքում, խաղ է կրակի հետ… Շատ բան կախված է ընտրությունների ընթացքից: Մինչեւ ընտրությունները լուրջ փոփոխություններ սիրիական հարցում էլ հնարավոր չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31