Ռուսաստանի քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի քաղաքացու, որը 19 տարի գտնվում է հետախուզման մեջ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«2015թ. հուլիսին Ռուսաստանի ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության իր գործընկերներից դիմում է ստացել՝ 42-ամյա տղամարդու հետախուզումը կազմակերպման վերաբերյալ, որը կասկածվում է Երևանի քաղաքացիների նկատմամբ փողոցներում ավազակային մի շարք հարձակումների իրականացման մեջ՝ սառը զենքի կիրառմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 12-ին տղամարդը ձերբակալվել է Մոսկվայում վարձակալած բնակարաններից մեկում: «Ձերբակալության ժամանակ նախկինում մի քանի անգամ դատված տղամարդը փորձել է ակտիվ դիմադրություն ցույց տալ ոստիկանության աշխատակիցներին: Նրա մոտից առգրավվել է ծալովի դանակ և կեղծ փաստաթղթեր»,- ասել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Ձերբակալվածի անունը չի հաղորդվում: Այս պահին որոշվում է նրա արտահանձնման հարցը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ