Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորն ասում են՝ ես կարմիր եմ, բայց 3 հոգի «սեւ» են դուրս եկել». ՀՀԿ-ականը՝ Վանաձորի մաֆիայի մասին

Հոկտեմբեր 14,2016 13:33

«Այսօրվա իշխանությունն ապրում է վախերի մեջ: Խոսում է փոփոխությունների մասին, թե ինչ է եղել, մի օր էլ մենք էլ ենք լինելու ընդդիմություն, բայց ցանկացած փոփոխությունից՝ նորի գալու, վախենում են»,- այսօր «Հայելի» ակումբում խոսելով Վանաձորում ՏԻՄ ընտրությունների մասին՝ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքերով՝ «Եթե ունես մի թուղթ, որտեղ 18 հոգի ստորագրել են, եթե այդքան վստահ էիք, որ նորին ընդունում եք, ինչի՞ էիք վախեցել, որ բաց քվեարկեն: ԱԺ-ում էլ փակ քվեարկությունների ժամանակ մարդիկ երբեմն բաց քվեարկում են»:

Ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը Վանաձորում քվեարկության արդյունքները համեմատեց մաֆիա խաղի հետ. «Բազմաթիվ մարդիկ կան, որ մաֆիա խաղը խաղացել են: Խաղը, որ սկսում է, ասում են՝ դե, բնականաբար, ես կարմիր եմ: Հիմա մարդիկ հուշագիր են ստորագրել, ասում են կարմիր ենք, բայց պարզվել է, որ այդ 3 հոգին «սեւ» են դուրս եկել: Հիմա այդ մարդկանց խնդիրն է, որ իրենք այդ խաղը պարտվել են, մյուս մասը ի՞նչ կապ ունի: Սա ուղղակի լավ դաս է: Հուշագիր ստորագրել են 3 կուսակցություններ, ՀՀԿ-ն ի՞նչ կապ ունի»:

Մենք ճշտեցինք, եթե 3 հոգին «սեւ են դուրս եկել», փաստորեն մաֆիան ՀՀԿ-ն է՝ Լեւոն Մարտիրոսյանը արձագանքեց. «Ընդդիմությունից են հերթով ասուլիս տալիս ու ասում՝ դե պարզ է, որ մենք կարմիր ենք: Թե էդ ո՞նց է պարզ, 4 հոգին չի՞, որ ուրիշ ձեւ են քվեարկել»:

MP Tevan Poghosyan spoke about the prevented serious crime in Armenia in Dialogue press club

Թեւան Պողոսյանն էլ արձանագրեց. «Այսօրվա իշխանությունները ամեն ինչ գիտեն՝ գիտեն սեւին, կարմիրին, որովհետեւ կարմիրին չեն կարողացել ճնշել: Փաստն այն է, որ 14 հոգի կարմիր են: Բայց ինձ մի հարց է զարմացնում՝ այդքան իշխանություն ունենալով՝ պատկերացնում եք, դե 34 տոկոսը մեկ է մենք ենք հաղթել, այդ ի՞նչ էր լինելու, որ այդքան միջոց տրամադրեցիք: Դրանից հետո տանկեր, սամալյոտ…»:

Լեւոն Մարտիրոսյանն էլ ծիծաղեց. «Մարդիկ որ սեփական հուշագիրը չեն հարգում, ո՞վ է մեղավոր: Ոչ մի վախենալու բան չունենք: Փաստն այն է, որ մարդիկ 18 հոգով նստել են մի բան են ստորագրել, այ մարդ, մյուս ճամբարը ի՞նչ կապ ունի: Հարգեք ձեր ստորագրածը: Տվյալ մարդը ընտրվել է քաղաքապետ՝ օրինական ճանապարհով: Ես, օրինակ, իրենց տեղը լինեի, այդ հուշագրից դուրս կգայի ամոթից»:

Թեւան Պողոսյանը համոզված է, որ ինչ-որ գործարք է եղել ու ուշ թե շուտ հուշագիրը դավաճանողները բացահայտվելու են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31