«Վերջին հինգ ամիսների ընթացքում Հայաստան են գալիս մի շարք ընկերությունների տնօրեններ, որպեսզի ուսումնասիրեն մեր շուկան: «Նաիրիտի» հարցով ենք ուսումնասիրություն անում, նոր տեխնոլոգիաների ոլորտում ենք փորձում, ռուսական տարբեր ընկերություններ զբաղված են Հայաստանի թեթեւ արդյունաբերության զարգացման ուղղությամբ ուսումնասիրություններով, նոր տեխնոլոգիայով ավելի էժան էլեկտրաէներգիա ստանալու շուրջ են ուսումնասիրություններ գնում»,- այսօր Երեւանում ընթացող Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի ժամանակ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: Նա պատասխանում էր հարցին`այս ֆորումի շրջանակներում կա՞ն արդեն որոշակի պայմանավորվածություններ, համատեղ աշխատանքի ծրագրեր:
Արա Աբրահամյանն ասաց, որ 30 ընկերություններ ՀՀ կառավարության եւ հայկական տարբեր ընկերությունների հետ բանակցություններ են վարում: Արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Ի դեպ, համաժողովի մեկնարկը բավական վատ էր կազմակերպված: Նախ` հրավիրյալների քանակը շատ էր, իսկ սրահը`փոքր: Շատերը չէին հասկանում եւ չէին կողմնորոշվում, թե որտե՞ղ պետք է իրենք լինեն: Բավական վատ էր կազմակերպված նաեւ թարգմանության հարցը: Շատ ելույթներ այդպես էլ օտար լեզվով հնչեցին:
Փոխարենը`հյուրասիրությունն էր ճոխ: Համաժողովի` իրենց անելիքներում չկողմնորոշվողները, գոնե այդ կերպ սպառում էին ժամանակը: Սեղանների շուրջ որոշ մարդիկ, միեւնույն է, չէին թաքցնում դժգոհությունները`իրենց համար անհասկանալի այդ միջոցառումից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ