Հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսիայում բեռնատարի հետ բախված ավտոբուսի սեփականատեր Յուրա Պողոսյանը ծննդով Տավուշի մարզի Տավուշ գյուղից է:
Տավուշի գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ Յուրա Պողոսյանը ծնվել է 1954թ., խորհրդային բանակում ծառայելուց հետո գյուղից հեռացել է, բնակվում էր Երեւանում:
Գյուղապետն ասաց, որ նա այցելում էր գյուղում գտնվող իր տուն:
Կարդացեք նաև
Արթուր Հովհաննիսյանն ասաց,որ Յուրան այդ ավտոբուսի սեփականատերն էր, նաեւ՝ վարորդներից մեկը, նրա հետ ավտոբուսում են գտնվել եւս 2 վարորդ, Յուրա Պողոսյանը զոհվել է:
Գյուղապետը չգիտի,թե վթարի պահին Յուրա՞ն է եղել ղեկին, թե՞ այլ վարորդ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱն