Վարչապետ Կարեն Կարապետյանն անակնկալ իջավ մեքենայից, երբ նրան մոտեցավ մի տարեց կին` խնդրելով օգնել: Վարչապետը, որը դուրս էր եկել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կազմակերպված Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովից եւ արդեն նստել իր ծառայողական ավտոմեքենան, իր անվտանգության աշխատակիցների համար նույնիսկ անակնկալ իջավ մեքենայից ու շրջանցելով ավտոմեքենան՝ մոտեցավ լաց լինող տիկնոջը, որը հասցրեց նամակ հանձնել Կարեն Կարապետյանին, շնորհավորել եւ ասել, որ անտուն է, ապրելու տեղ չունի: Վարչապետը լսեց, գրկեց տարեց կնոջն ու ասաց` «Շատ լավ»:
Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ խնդրով դիմեց վարչապետին, Սվետա Դավթյան անունով ներկայացած կինն ասաց, որ Գավառից են եւ նրան անհանգստացնում են Գավառի ոստիկանները. «Տունս վթարային է, տուն ու տեղս թալանել են, քույրս մահացել է, մնացել ենք մայր ու աղջիկ` քուչեքը մնացած: Ապրելու տեղ չունենք, շոր չունենք, ամեն ինչս թալանել են, թողել են զրոյի վրա: Մոտեցանք վարչապետին, որ մեզ օգնի, տեր կանգնի, թե չէ` մեզ էլ կոչնչացնեն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Յուրաքանչուր ծառայողի; պաշտոնյայի պարտքն է հոգալ այն մարդկանց մասին; որոնց համար էլ նշանակվել կամ ընտրվել է պաշտոնում; այնքան է ամեն ինչ խաթարվել մեզ մոտ; որ բնական արարքը որպես արտառոց դեպք է ընկալվում; կեցցե Կարապետյանը եթե կարողանա օրինակ ծառայել մնացածներին
Հարգելի Լուսիկ Սարոյան, շնորհակալություն Aravot.am կայքն այցելելու համար: Սա ոչ թե որպես արտառոց դեպք է լուսաբանվել, այլ, պարզապես, իրադարձություն:
մայրիկին լացը մի քիչ կեղծ, «զօրով» է հնչում, կարծես…
թեպետ Վարչապետին ըրածն ալ կինո է,
հետեւաբար տիկինն ալ դերասանության իր բաժինն է կատարում
(արդյոք ստուգեցի՞ք եթէ պատմածները իրական են…)