Մեծ Բրիտանիան պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը: Նման հայտարարություն է արել Ադրբեջանում Բրիտանիայի դեսպան Քերոլ Քրոֆթսը Trend գործակալության հետ զրույցում:
Դեսպանը նշել է, որ հակամարտության կարգավորումը օգտակար կլինի ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:
«Մենք չենք ցանկանում տեսնել մարդկային կորուստներ և պաշտպանում են հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»,- ասել է դեսպանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ