Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորված երեխաները Ռոստովի մարզից Երևան էին մեկնում՝ մրցումների մասնակցելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Հյուսիսային Օսիայի կառավարության աղբյուրը:
«4 երեխաները Ռոստովի մարզի բնակիչներ են. նրանք Երևան էին մեկնում՝ մրցումների մասնակցելու: Երկուսը գտնվում են ծանր վիճակում, երկուսի վիճակը միջին ծանրության է: Զոհերի թվում կա մեկ կին և 4 տղամարդ, նրանք բոլորը Հայաստանի քաղաքացիներ են»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ