Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանապետի անտեսված հանձնարարությունը. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 14,2016 12:43

Այս տարվա հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բռնության դեպքերով տեւական ժամանակ է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քննությամբ ձեռք բերված նոր հանգամանքներ չի հայտնում։ Նախաքննական գաղտնիության ապահովման եզրույթը կարգախոս դարձնելով՝ վարույթն իրականացնող մարմինը շարունակում է «համեստորեն» լռել եւ թաքցնել պարբերաբար բարձրացվող հարցի պատասխանը՝ ի վերջո, դեպքերի ակտիվ մասնակիցներ եւ հրահրողներ «խոշոր ձկներն» ի՞նչ քննչական գործողությունների են մասնակցել։

Նախ` հիշեցնենք, որ մինչ այս պահը հրապարակված պաշտոնական հաղորդագրություններում չեն նշվել այն անձանց անունները, որոնք երեւում են օրվա տեսանյութերում եւ համարվում են գործընթացի ակտիվ նախաձեռնողները։ «Ժողովուրդ»-ը բազմիցս բարձրաձայնել է խնդրի մասին՝ մտահոգություն հայտնելով, որ նշված անձինք այդպես էլ չեն հայտնվի «ուռկանում»։ Ինչպես հայտնի է՝ խոսքը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի, թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանի (Նասկի), քրեական հեղինակություն Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբոր՝ Դավիթ Հախանումյանի, փոխոստիկանապետ  Լեւոն Երանոսյանի քրոջ որդու, Տիգրան Մելոյանի եւ մյուս՝ թիկնապահ հիշեցնող կերպարների մասին է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը օգոստոսի 3-ին հանձնարարել էր հուլիս 29-30-ին Սարի թաղում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություններ սկսել՝ ինչպես ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժ կիրառելու, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու ել նրանց տեխնիկական միջոցները վնասելու դեպքերով։ Ոստիկանության պետը օպերատիվ ծառայությունների ղեկավարներին էլ հանձնարարել էր հայտնաբերել միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները եւ բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ։

Ոստիկանապետի հանձնարարությունը, պարզվում է, անտեսվել եւ մոռացության է մատնվել։ Համենայնդեպս, ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը ազատ շրջում է քաղաքում, խնջույքների եւ միջոցառումների է մասնակցում։ Ավաղ, հայրենի իրավապահները չեն կարողանում գտնել թիկնազորի պետին։

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31