Հոկտեմբերի 7-ին Ղարաբաղի զորամասերից մեկում ծանր վիրավորված 20-ամյա զինծառայող Հայկ Համբարձումյանը սկսել է խոսել, սնվել։ Այդ մասին երեկ հայտնեց նրա մորեղբայրը՝ Ռաֆիկ Զարոյանը։
«Մի քանի անգամ տեսակցել ենք, կամաց-կամաց սկսել է սնվել։ Ճիշտ է՝ դեռ վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները վիճակը ծանր են գնահատում, բայց կայուն է։ Երեկ զրուցել ենք մի 20 րոպեի չափ իրար հետ։ Պատասխանում է հարցերիս»,- ասաց Զարոյանը։
Հարցին, թե դեպքից ինչ մանրամասներ է պատմում՝ Հայկ Համբարձումյանի մորեղբայրը պատասխանեց. «Մանրամասները չի ասում, բայց փոխհրաձգություն է եղել, դիրքերի վրա կրակել են, դիպուկահարի կրակոցն իրեն է դիպել»։
Խոսելով Հայկի ապաքինման ժամկետների մասին՝ պարոն Զարոյանը տեղեկացրեց, որ առաջիկա 3-4 օրվա ընթացքում հնարավոր է հիվանդասենյակ տեղափոխեն, բայց բժիշկները դեռ չեն բացառում նոր վիրահատության հնարավորությունը՝ կապված լյարդի վնասվածքի հետ:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում