Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է միայն «ումով անել»-ը, իսկ «ինչ անել» հարցի պատասխանը ոչ ոք չունի. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 14,2016 12:25

Նոր վարչապետն ավելորդ «ուտող բերաններին» ասպարեզից հեռացնում է՝ լավ է անում։ Պետական ծախսերը կրճատում է՝ լավ է անում։ Ամեն տեղ իր «կադրերին» է  նշանակում՝ լավն ու վատը դեռ հայտնի չէ (արդեն իսկ կասկածներ կան, որ նորերից շատերը կարող են հներից բեթար դուրս գալ)։

Բայց հիմնական հարցը մնում է՝ թիմը բյուրեղացնում է, ծախսերը կրճատում է, միջոցները խնայում է, որ ի՞նչ անի։ Այ այդ «ինչ անելն» է, որ մինչեւ հիմա անհայտ է:

Հասկանո՞ւմ եք, եթե, ասենք, ինչ-որ շինարարական բրիգադ տարիներ շարունակ իբր տուն է սարքում, բայց իրականում «բանվորներն» ընդամենը աշխատավարձ են ստանում, բլոտ խաղում ու շինանյութ-բան գողանում, նոր «պրառաբը» կարող է  գալ, բոլորի վրա գոռգոռալ ու կեսին ռադ անել, բայց դա քիչ է։ Շատ ավելի կարեւոր է, թե այդ «բարեփոխված» բրիգադն ի վերջո ի՞նչ պիտի կառուցի։

Իսկ այդ մասին առայժմ ոչ մի խոսք չկա։ Ընդամենը կենաց հիշեցնող գեղեցիկ խոսքեր են՝ դրայվ, սիգնալ, էնտուգիագմ եւ այլն։

Նոր կառավարության ծրագիրն էլ, կարող եք վստահ լինել, ճիշտ նույն ոգով է լինելու։ Որովհետեւ եթե կոնկրետ քայլերի «ճանապարհային քարտեզ» գոյություն ունենար՝ նոր վարչապետը չէր սպասի կառավարության ծրագրին, ոնց էլ լինի՝ առանցքային կետերից մի քանիսի մասին նախապես կխոսեր։

Իսկ հիմա այնպիսի տպավորություն է, որ հայտնի է միայն «ումով անել»-ը, իսկ «ինչ անել» հարցի պատասխանը ոչ ոք չունի։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31