«Նալբանդյանի 5 տեղակալներից ո՞ր մեկն է բջջային չունեցող այդ պաշտոնյան։ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն իր պատվից ցածր համարեց նման հարցի պատասխանել։ ՀՀ հարկատուներից բջջայինի փող մուրալն այս նախարարությունում ավելի պատվաբեր են համարում։ Մեր նամակը Բալայանին մնաց անպատասխան։
Անհեռախոս փոխնախարարին բացահայտելու համար ստիպված գնացինք այլ ճանապարհով։ Փետրվարի 25-ի կառավարության որոշմամբ ավելացվել է ԱԳ նախարարի տեղակալների քանակը։ Չորսի փոխարեն այժմ հինգ տեղակալ ունի Նալբանդյանը։
Այն ժամանակ դեռ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր զգայացունց ելույթը մենաշնորհների եւ ապարատի կրճատումների մասին չէր ունեցել, եւ կարելի էր հանգիստ աշխատակազմ ուռճացնել։ Չնայած՝ պետք է խոստովանել, որ Նալբանդյանի գերատեսչությանը կրճատումների եւ բյուջեի խնայողությունների շրջանում ձեռք չտվեցին։
Նրանք, ինչպես միշտ, ամենաթանկ ինքնաթիռի տոմսերն են գնում, ամենամեծ ներկայացուցչական ծախսերն անում, ամենաանհեթեթ գնումները կատարում։ Միայն պետական արարողակարգային ծառայության գծով այս տարի 7 մլն.-ից ավելի ապրանք է գնվել եւ 4,5 մլն. դրամի ծառայություններ իրականացվել։ Արարողակարգային ծառայությունը 4 մլն. ծախսել է պրեմիում կարգի բենզինի համար, 657 հազարի անիվներ է գնել ու 4,5 մլն. դրամի բջջայինից է օգտվել։
Կարդացեք նաև
Հինգ տեղակալներից երկուսը՝ Արմեն Պապիկյանն ու ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանն են տեղակալ դարձել ԱԳՆ ապարատն ուռճացնող այս որոշման ընդունումից հետո։ Առաջինը՝ հունիսի 22-ին, իսկ Հարությունյանի որդին՝ մարտին։ Թե նրանցից որ մեկը նորմալ հեռախոս չունի կամ չի ցանկացել խոսել իր անձնական բջջայինով, դժվար է ասել։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում