Բեսլանի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հյուսիսային Օսիայի իրավապահ մարմինների աղբյուրը:
Վթարի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել շուրջ 27 մարդ, վիրավորների թվում կան անչափահասներ:
«Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ «Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման» հոդվածով: Գործի քննության շրջանակում կանցկացվի շուրջ 10 փորձաքննություն, մասնավորապես նշանակվել է համալիր ավտոտեխնիկական փորձաքննություն՝ վթարի ճշգրիտ պատճառները պարզելու համար»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ վթարը տեղի է ունեցել լավ լուսավորված մայրուղու վրա: Ըստ ոստիկանների՝ նման պայմաններում գրեթե անհնար էր չնկատել կայանած բեռնատարը: Նշվում էր նաև, որ ավտոբուսի վարորդները նախկինում պատասխանատվության էին ենթարկվել՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ