Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ բավականին անսպասելի հայտարարությամբ, որը վերնագրված էր «Ահազանգ»։ «Մինչ վարչախումբը զբաղված է կառավարման համակարգի եւ ընտրական գործընթացի բարեփոխման թատերական արարողություններով՝ ակնհայտորեն միտված ոչ այնքան պետության առողջացմանը, որքան սեփական իշխանության ամրապնդմանն ու հավերժացմանը, մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ՝ այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ»,- ասված էր այդ կարճ ուղերձում։
Ոչ մի հավելյալ տվյալ, վերլուծություն կամ հիմնավորում, ընդամենը ՀՀ տնտեսության կրախի մասին հայտարարություն, որը երեկ արդեն իսկ հասցրեց լուրջ ցնցում առաջացնել Հայաստանում։
Տեր-Պետրոսյանի հայտարարությանն անմիջապես արձագանքեց Կենտրոնական բանկը՝ հավաստիացնելով որ դեֆոլտի համար որեւէ նախադրյալ չկա, եւ որ ՀՀ-ն ամբողջությամբ իրականացնում է իր բոլոր ֆինանսական պարտավորությունները։
Նույնաբովանդակ հայտարարություններով լրատվական դաշտը ողողեցին տարբեր տնտեսագետներ, այդ թվում եւ ընդդիմադիր դաշտից։ Սակայն, չնայած այդ հերքումներին եւ հավաստիացումներին, կասկածից դուրս է, որ դեֆոլտի ուրվականն այլեւս մնալու է հանրային քննարկումների տիրույթում:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում