Հոկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցություն է հայտնել Բեսլան-Վլադիկավկազ մայրուղու վրա վաղ առավոտյան Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսի վթարի հետևանքով զոհված հայորդիների ընտանիքներին:
«Խորապես ցավում ենք կատարվածի առնչությամբ և աղոթում վթարի զոհ դարձած մեր զավակների համար:
Դժվարին այս պահին Սուրբ Հոգու մխիթարությունն ենք հայցում և մեր զորակցությունը բերում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Նաև շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին», – ասված է Հայրապետական ցավակցագրում:
Վեհափառ Հայրապետի կողմից հանձնարարական է տրվել Հարավային Ռուսաստանի հայոց թեմին` անհրաժեշտ հոգևոր խնամք և աջակցություն ցուցաբերել վթարից տուժածներին և նրանց ընտանիքներին:
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի