Մոսկվա-Երևան ավտովթարի հետևանքով վիրավորվածների թվում են Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի փոխնախարարի ծնողները: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Հյուսիսային Օսիայի Պրավոբերեժնի շրջանի ղեկավարի տեղակալ Վալերի Կարլովը:
«Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի փոխնախարարի մայրը այժմ գտնվում է Վլադիկավկազի Հանրապետական կլինիկական հիվանդանոցում, նա աննշան վնասվածքներ ունի: Փոխնախարարի հայրը նույնպես եղել է ավտոբուսում, և այժմ գտնվում է ժամանակավոր տեղակայման կետում»,- ասել է Կարլովը՝ հավելելով, որ այժմ քննարկվում է երկրորդ ժամանակավոր տեղակայման կետ բացելու հարցը:
Ռուսաստանի Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Օլեգ Սալագայն էլ «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ ավտովթարից տուժած 9 վիրավորներ դեռ մնում են հիվանդանոցում, նրանցից 3-ի վիճակը գնահատվում է ծանր:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ