Մոսկվա-Երևան ավտովթարից տուժած ուղևորների համար կհատկացվի հատուկ ավիափոխադրամիջոց՝ նրանց տեղափոխումը Երևան կազմակերպելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Օսիայի ԱԻՆ Գլխավոր վարչության օպերատիվ շտաբի պետ Ալեքսանդր Խորուժիյին:
«Նախագահի հրահանգով կհատկացվի ավիափոխադրամիջոց, որպեսզի բոլոր ցանկացողները տեղափոխվեն Երևան»,- ասել է նա:
Հիշեցնենք հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը: Վթարի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 27 մարդ: Հաղորդվում է, որ 20 վիրավոր գտնվում է հիվանդանոցում:
Բեսլանի մշակույթի տանը կազմակերպվել է ժամանակավոր տեղակայման կետ, որտեղ տարբեր տվյալներով գտնվում է 13-14 ուղևոր:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ