Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարում ոստիկանները մեղավոր են համարում ավտոբուսի վարորդներին

Հոկտեմբեր 14,2016 10:46

Այս գիշեր վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդները վերջերս պատասխանատվության էին ենթարկվել՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դեպքի վայրից:

Մասնավորապես, վարորդներից մեկը վարչական պատասխանատվության էր ենթարկվել 2016թ. ապրիլին՝ ամրագոտին չկապելու համար: Երկրորդ վարորդը տուգանվել էր Մոսկվայի տարածքում սահմանված արագությունը գերազանցելու համար:

Ոստիկանությունից հայտնել են, որ Մոսկվայից Երևան երթուղին վարորդներին տրվել էր հոկտեմբերի 2-ին Երևանից: Ավտոբուսը պետք է շարժվեր Երևան-Թբիլիսի-Մոսկվա և Մոսկվա-Թբիլիսի Երևան երթուղով:

Վթարը տեղի է ունեցել Բեսլանից ոչ հեռու՝ դաշնային մայրուղու վրա, որը լավ լուսավորված է: Ոստիկանները նկատել են, որ ավտոբուսը բախվել է կայանած բեռնատարին: Նրանք կարծում են, որ առավոտյան ժամը 4-ին լուսավորված ճանապարհի վրա բեռնատարը չնկատել անհնար էր:

Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացրել էին, որ

հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը: Նախնական տվյալներով` վթարի հետևանքով կա 5 զոհ, 27 վիրավոր:

Lenta.ru-ն տեղեկացնում է, որ վիրավորների թվում կա 10-15 տարեկան 4 երեխա: Ընդհանուր առմամբ ավտոբուսում եղել է 52 մարդ:

Հյուսիսային Օսիայի առողջապահության փոխնախարար Տատյանա Ցիդաևան հստակեցնել է, որ հիվանդանոցում գտնվում է 20 մարդ: «Նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում: Երկու չափահասների վիրահատում են շտապ օգնության կլինիկական հիվանդանոցում»:

Գործակալությունը նշում է, որ Բեսլանի մշակույթի տանը բացվել է ժամանակավոր տեղակայման կետ, որտեղ տարբեր տվյալներով գտնվում է 13-14 ուղևոր:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31