Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանի խոսքով, հասարակությունը սիրիահայերի խնդիրներով հետաքրքրվում է այն ժամանակ, երբ Սիրիայում վիճակը լարվում է. «Հրապարակ»

Հոկտեմբեր 14,2016 10:40

Սփյուռքի նախարարության օլիմպիական հանդարտության մասին հարցը մինչեւ հոգու խորքը վրդովվեցրեց նախարար Հրանուշ Հակոբյանին. իր ղեկավարած կառույցը սիրիահայերի հարցով, պարզվում է, շուրջ հինգ տարի աշխատում է ամենօրյա ռեժիմով՝ սկսած նրանց հայրենիք վերադարձնելու, վերջացրած հայրենիքում կեցության, կրթական, առողջապահական խնդիրների հոգածության հարցերից, իսկ ովքեր խնդրում են իրենց Սիրիայից դուրս բերել, նախարարությունը գործի է անցնում, մինչդեռ, նախարարի խոսքով, հասարակությունը սիրիահայերի խնդիրներով հետաքրքրվում է այն ժամանակ, երբ Սիրիայում վիճակը լարվում է. «Մենք ուղղակի ցավում ենք այն դեպքում, երբ մեր հայրենակիցները զոհվում են։ Իսկ ընդհանրապես՝ դա իրենց առօրյան է դարձել՝ ռումբեր, գնդակոծություններ, ծանր վիճակ, սա սովորական երեւույթ է դարձել, ցավոտ սրտի»։

Նախարարությունն ամենօրյա կապի մեջ է ,ազգայինե իշխանությունների, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի, Սիրիայում հայկական հյուպատոսության ու դեսպանի հետ։

Հակոբյանն ասում է, որ ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին. «Մենք այդ բոլոր խնդիրները լուծում ենք առանց աղմկելու, առանց գոռգոռալու, որովհետեւ եթե մենք սիրիահայերին տեղափոխում ենք, որեւէ մեկը դա չպետք է իմանա։ Որովհետեւ, երբ դրա մասին իմանան… երկու կողմն էլ՝ եւ իշխանությունը, եւ ընդդիմադիր կողմը, չեն ընդունում, որ մարդիկ պետք է հեռանան Սիրիայից, նրանք համարում են, որ բոլորը պետք է մնան եւ սիրիացիների համար ապրեն, աշխատեն, կռվեն»։

Նախարարը հերքում է 600 հայի տեղափոխման խնդրի մասին տեղեկությունը. «Ես ցավում եմ, որ սիրիական կոնֆլիկտի, սիրիական ճգնաժամի հետ կապված՝ որոշ կառույցներ կամ մարդիկ փորձում են դրամներ հավաքել ու որեւէ մեկին հաշվետվություն չտալ, թե այդ դրամներն ինչ են եղել։ Եվ այդ կազմակերպությունը, որը հայտարարում է, թե 600 մարդ կա, որ ուզում է տեղափոխվել, իրենց արդեն 10-րդ օրն է՝ գրավոր թե բանավոր, խնդրում ենք այդ ցուցակները մեզ տալ, բայց այդ ցուցակները մեզ չեն տալիս»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Եթե Սփյուռքի նախարարին թվում է, որ սիրիահայերի հարցով իր ղեկավարած նախարարությունը լրջորեն զբաղվում է, ապա թող իմանա, որ նման աշխատանքը խիստ անբավարար է ռմբակոծման տակ գտնվող մեր հայրենակիցների համար: Քանի տարի է, Արտաքին գործերի նախարարությունը և Սփյուռքի նախարարությունը սիրիահայերի հարցով ոչ մի հայտարարությամբ հանդես չեկան, չդատապարտեցին ոչ մեկին, ոչ մի արմատական քայլ չձեռնարկեցին մեծ քանակությամբ անպաշտպան հայ երեխաներին, կանանց, ծերերին ռմբակոծվող տարածքներից հանելու, նրանց Հայաստանում ապաստան տալու և բավարար պայմաններ ապահովելու համար: Եթե սիրիահայերի մի մասը իրենց ջանքերով հասան Հայաստան և ապրելու ու աշխատելու պայմաններ չստացան, ապա ո՞րն էր Սփյուռքի նախարարի կատարած աշխատանքը: Նախարարի պոստը հո միայն պատվավոր պաշտոն չէ, դա նաև քրտնաջան աշխատելու տեղ է` արդյունք է պետք, ոչ թե գեղեցիկ խոսքեր:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31