14 հոկտեմբերի 2016թ., Երևան: Սույն թվականի հոկտեմբերի 13-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հանդիպումը քաղաքացիների հետ: Հանդիպում-քննարկումը կայանում էր քաղաքական իրավիճակի վերլուծում, «Սասնա Ծռեր»՝ մինչ ՊՊԾ և հետո, հանրության դերն ու անելիքները խորագրի ներքո:
Զարուհի Փոստանջյանը երկրի իրավիճակով մտահոգ քաղաքացիներին ներկայացրեց Հայկական պետականության վերականգնման հռչակագիրը (այսուհետ՝ Հռչակագիր), Հռչակագրի դրույթները, դրանից բխող գործողությունների ծրագրերը: Հռչակագիրը դրվեց բաց քվեարկության և ընդունվեց մեծամասնության կողմից (հիշեցնենք, որ սույն Հռչակագիրը ընդունվել էր նաև Գյումրի և Վանաձոր քաղաքներում): Կարևորվեց ՀՀ քաղաքացիություն ունեցող քաղաքացիների ընտրելու և ընտրվելու իրավունքի իրացման խնդիրը ՀՀ սահմաններից դուրս գտնվող հայաշատ բնակավայրերում:
Կարդացեք նաև
Պատգամավոր Զ. Փոստանջյանը պատասխանեց նաև քաղաքացիներին հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ՀՀ ներքաղաքական իրավիճակին, արտաքին սպառնալիքներին ու վերջին զարգացումներին:
Հանդիպումների շարքը շարունակելի է: Մասնավորապես՝ սույն թվականի
հոկտեմբերի 14-ին ժամը 17:00-ին Նոր Հաճն քաղաքում (քաղաքապետարանի արվեստի դպրոցի դահլիճ, հասցե`Տոռոզյան փող., 7 շենք ),
հոկտեմբերի 15-ին , ժամը 18:00-ին քաղաք Էջմիածին, Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի դահլիճ, հասցեն՝ Սպանդարյան փող., 1բ շենք, հոկտեմբերի 16-ին , ժամը 12:00-ին քաղաք Կապան, Կապանի մշակույթի տան փոքր դահլիճ, հոկտեմբերի 16-ին , ժամը 16:00-ին քաղաք Սիսիան, Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճ:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն