Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի ապահով կյանք Տավուշի մարզի բնակիչներին՝ «Այո»-ի շնորհիվ

Հոկտեմբեր 14,2016 10:20

 14 հոկտեմբեր, Երեւան – Ուրախ ենք տեղեկացնել «Այո» բազմաֆինանսավորման հարթակի հերթական ծրագրերից մեկի բարեհաջող ավարտի մասին: Հարթակի կարևորագույն ծրագրերից մեկը՝ Տավուշի մարզի հիվանդանոցներն ու շտապ օգնության մեքենաները սրտի աշխատանքը վերականգնող սարքերով` դեֆիբրիլյատորներով զինելն, այլեւս իրականություն է։

Դեֆիբրիլյատորը միակ սարքն է, որ սրտի կանգի ժամանակ կարող է հետ վերադարձնել սրտի նորմալ հաճախականությունը՝ այսպիսով փրկելով մարդու կյանքը։ Տեղեկանալով ծրագրին՝ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Շարունակական բժշկական կրթություն ծրագրի բարեկամ Ջորջ Ասատուրյանը նվիրաբերել է 5 նման սարք (որից մեկը նախատեսված է միայն դասընթացներ և թրեինինգներ կազմակերպելու համար)։ Դեֆիբրիլյատորները տրամադրվել են Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Նավուր, Այգեձոր և Մովսես գյուղերին։

first-aid-kit-reached-tavus

Իսկ բազմաֆինանսավորման շնորհիվ հավաքված գումարն օգտագործվել է Տավուշի մարզի երեք սահմանամերձ գյուղերին՝ Մովսես, Այգեձոր և Ներքին Կարմիրաղբյուր, առաջին բուժօգնության պայուսակներ և պատգարակներ գնելու նպատակով։

Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է նաեւ հատուկ դասընթաց, որին մասնակցել են Տավուշի մարզի բժշկական հաստատությունների աշխատակիցներ՝ դեֆիբրիլյատորից ճիշտ օգտվելու կանոններին տիրապետելու համար:

Տավուշի մարզի բնակիչներն ինչպես նաև «Այո» հարթակի թիմը երախտապարտ են բոլոր աջակիցներին, որոնց օգնությամբ կարողացանք կյանքի կոչել այս ծրագիրը և օժանդակել բժիշկների` մարդկանց կյանքերը փրկելու գործին։

Մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31