Քիչ առաջ Վարչական դատարանում ավարտվեց Գյումրիի ՏԻՄ ընտրությունների արդյունքների բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների մեկական մանդատները թիվ 34 ԸԸՀ-ն փոխանցել էր «Բալասանյան» դաշինքին:
Կուսակցությունները դատարանից պահանջում են անվավեր ճանաչել թիվ 34 ԸԸՀ որոշումը եւ ճանաչել համապատասխան կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին, այն է՝ «Բալասանյան» դաշինք՝ 15 մանդատ, ԲՀԿ՝ 9 մանդատ, «Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 5 մանդատ, եւ ԳԱԼԱ կուսակցություն՝ 4 մանդատ:
Իբրեւ հիմնավորում ներկայացվում է այն, որ դրույթը, որի վրա հիմնվել է ԸԸՀ-ն ուժի մեջ 2017 թվականի սեպտեմբերին:
Պատասխանողի ներկայացուցիչներն իրենց ելույթներում պնդեցին, որ ԸԸՀ-ն գործել է օրենքի դաշտում: Իրենք կարծում են, որ հայցն անհիմն է:
Կարդացեք նաև
Նիստը տեւեց 4,5 ժամ: Որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 18-ին, ժամը 13. 00-ն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ