Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի առաջարկը ԵԽԽՎ-ում ընդունվեց ծափահարություններով

Հոկտեմբեր 13,2016 22:45

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստում այսօր ընթացավ «Իրավիճակը Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի լույսի ներքո» թեմայով քննարկում:

Հայկական պատվիրակության անդամները՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հանդես եկան առաջարկով Թուրքիային վերադարձնել մոնիտորինգի տակ:

armen-rustamyan hermine-naghdalyan

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, թեև հերթագրված էր, նրա հերթը չհասավ՝ ելույթ չունեցավ, սակայն նրա ելույթն ընդգրկվել է նիստի արձանագրության մեջ: Ելույթի գրավոր տեքստում, մասնավորապես արձանագրված է. «Բոլորովին վերջերս քննարկում էինք Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանն առնչվող հարցը: Ինչպես հիշում եք, քննարկումների ընթացքում տարբեր տեսակետներ հնչեցին. մենք խիստ մտահոգված էինք երկրում տեղի ունեցող սխալ զարգացումներով եւ պաշտպանում էինք մոնիթորինգի գործընթացը վերականգնելու գաղափարը: Այսօր այդ հարցն առավել քան հրատապ է` պայմանավորված կտրուկ շրջադարձով, որը Թուրքիան կատարեց իր ժողովրդավարացման ճանապարհին»:

Aravot.am-ը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանից, ով ներկա էր նիստին, հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վեհաժողովն ընդունել հայ պատվիրակների այս առաջարկը: Նա պատասխանեց՝ ծափահարություններով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31