Երեւանի «Ուրարտու» տղամարդկանց բասկետբոլայի թիմը գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի ղեկավարությամբ այսօր կեսօրին Երեւան-Մոսկվա-Վլադիվոստոկ չվերթով ուղեւորվել է մրցավայր, որտեղ Ռուսաստանի Սուպորլիգա-1 առաջնության երրորդ տուրում հոկտեմբերի 15-ին հյուրընկալվելու է տեղի «Սպարտակ-Պրիմորյեին:
Թիմի կազմում ընդգրկել է 12 բասկետբոլիստ: «Ուրարտու» ակումբի տնօրեն Արթուր Նազարյանն Aravot.am-ին խոստացավ, որ բասկետբոլիստների անունները կհրապարակի վաղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ BC Urartu Yerevan-ի
Կարդացեք նաև