Ռուսաստանի իշխանությունները ժամանակավոր ապաստան են տրամադրել Ուկրաինայի 4-րդ նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան», այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՆԳՆ միգրացիայի վարչությունից՝ ի պատասխան Յանուկովիչի փաստաբան Վիտալի Սերդյուկովի հարցման:
«Ի պատասխան 2016թ. հուլիսի 4-ին ուղարկված ձեր հարցման՝ հայտնում ենք հետևյալը. Ուկրաինայի քաղաքացի Վիկտոր Ֆյոդորովիչ Յանուկովիչին… տրամադրվել է ժամանակավոր ապաստան Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- ասվում է վարչության պատասխանում, որը թվագրված է սեպտեմբերի 29-ին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ