Հայաստանը, Ռուսաստանը, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մյուս երկրները ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանությունը դիտում են որպես սպառնալիք և կդիմակայեն դրան: ՀԱՊԿ ռազմավարության մեջ համապատասխան դրույթը կընդունվի Երևանում հոկտեմբերի 14-ին սպասվող կազմակերպության գագաթնաժողովին: Այս մասին «Ինտերֆաքսի» հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ հատուկ առաջադրանքներով դեսպան Վիկտոր Վասիլևը:
«Ռազմավարության մեջ առանձին բլոկով կարտացոլվի ՀԱՊԿ անդամ-պետությունների հակաօդային և հակահրթիռային պաշտպանության թեման: Մենք տեսնում ենք Ռուսաստանի Դաշնության սահմանների երկայնքով, և համապատասխանաբար, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ՀՀՊ համակարգերի ավելացում»,- հայտարարել է Վասիլևը՝ հավելելով, որ այդ հարցը ԱՄՆ-ը հարկ չի համարում համաձայնեցնել իրենց հետ:
Պաշտոնյան նշել է, որ նախկինում ԵվրոՀՀՊ-ի տեղակայումը կապվում էր իրանական միջուկային սպառնալիքի հետ, իսկ այժմ այդ վտանգը չկա,« բայց, այնուամենայնիվ, ամերիկյան ՀՀՊ ենթակառուցվածքների տեղակայումը շարունակվում է և՛ Լեհաստանում, և՛ Ռումինիայում»:
«Դա իր արտացոլումն է գտել նաև մեր հավաքական անվտանգության ռազմավարության մեջ: Մենք մտահոգություն ենք հայտնում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այդ քայլերի կապակցությամբ, և համապատասխանաբար, պատասխան գործողություններ կձեռնարկենք»,- ասել է Վասիլիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ