Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյան. Ընտրատարածքային հանձնաժողովը կաշկանդված էր

Հոկտեմբեր 13,2016 19:33

Վարչական դատարանում հոկտեմբերի 13-ին տեղի էր ունենում Գյումրիի ՏԻՄ ընտրությունների արդյունքների բողոքի քննությունը:

Հայցվորների ներկայացուցիչ Մակար Եղիազարյանը հանդես եկավ բացման խոսքը Տվյալ հանձնաժողովը իր որոշման հիմքում դրել է մի իրավական ակտ, որը կիրառելի չէ: Հանձնաժողովը հիմքում դրել է ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը, որն ըստ նրա, կիրառելի չէ:

Հովհաննես Մարգարյանը նշեց, որ 141-րդ հոդվածը հաջորդ տարվանից պետք է ուժի մեջ մտներ: Հոդվածի կիրառումը պետք է արտացոլվեր վերջնական արդյունքում, սակայն անորոշ ձեւակերմամբ հինգերորդ մասով արհեստականորեն, առանց որեւէ հիմք Հայկական վերածնունդ կուսակցությունից եւ Բարգավաճ Հայաստանից վերցրել է մեկական մանդատ եւ տվել Բալասանյան դաշինքին: Նման հաշվարկ կարելի էր կատարել, եթե ստանար քառասունից ավել քվե, իսկ Բալասանյան դաշինքը ստացել էր ձայների 34.67 տոկոսը, հետեւաբար սույն հոդվածի նորմերը չէին կարող կիրառվել: Հովհաննես Մարգարյանը հավելեց, որ իրենք չեն մասնացել քվեարկությանը, ավելին՝ իրենց հայտնել են, որ քվեարկությունը այլ օր է լինելու: Ըստ նրա, հանձնաժողովը կաշկանդված էր եւ որոշակի ազդեցության տակ էր կայացվել որոշումը:

Հովհաննես Մարգարյանը խնդրեց դատարանին անվավեր ճանաչել 206 Ա որոշումը. «Երբ համադրում ենք փաստերը կարծում եմ եւ միջնորդում եմ՝ պետք է ներկա լինեին հանձնաժողովի անդամները, եւ լսեինք նրանց կարծիքը, որ մեկնաբանեին, թե ինչպես են հաշվարկն իրականացրել»:

Պատասխանող կողմը ժամանակ խնդրեց՝ բացման խոսքին նախապատրաստվելու համար: Դատական նիստը ընդմիջվեց:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31